Ի՞նչ կանոնների է պետք հետեւել շոգ եղանակին

Առաջիկայում կանխատեսվում է Երեւանում եւ Արարատի մարզում օդի ջերմաստիճանի բարձրացում մինչեւ +39

Առաջիկայում կանխատեսվում է Երեւանում եւ Արարատի մարզում օդի ջերմաստիճանի բարձրացում մինչեւ +39, ինչը օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է համարվում:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փորձագետները հայտնել են, թե շոգ եղանակին ինչ կանոնների արժի հետեւել:

Շոգին մարդու օրգանիզմի վրա ազդող հիմնական բացասական գործոններից են՝ օդի բարձր ջերմաստիճանը եւ ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Դրանց բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորության սահմաններում փողոց դուրս չգալ ժամը 12-ի եւ 17-ի միջակայքում, գլխարկ դնել եւ բնական գործվածքից բաց երանգների հագուստ հագնել, ինչպես նաեւ ալկոհոլ չօգտագործել:

Դրանից բացի, խորհուրդ է տրվում օրական 2-3 անգամ ցնցուղ ընդունել եւ նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Նշվում է, որ դեղամիջոցները պետք է ընդունել բացառապես բժշկի նշանակմամբ: