Նիկոլը բաց է թողնելու Քոչարյանին ու դեմքը փրկելու համար մեղադրելու է դատավորներին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջի գրառումը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ՝ կից հայատառ ու ռուսերեն գրելով.

«Ապրիլի 30-ին, Քոչարյանր դատավարությունից առաջ, ռուսական Սվաբոդա ռադիոկայանին տրված իմ հարցազրույցը։ Քոչարյանի դատավարության սցենարը ասվել է։

Կարճ ասած, Նիկոլը բաց է թողնելու Քոչարյանին ու դեմքը փրկելու համար մեղադրելու է դատավորներին։

Սցենարը մի թեթև փոփոխվել է, երևի ժամանակ չի ունեցել, արագացրել է, երրորդ ատյան չի հասել գործը, միանգամից է սահմանադրական դատարան դիմել։ Մեկ էլ իմ ցինիզմը չի հերիքել կանխատեսել, որ Արցախի ղեկավարությանն էլ է խառնելու գործին։

Դատարանների շրջափակումն ու անցումային արդարադատության շոուն էլ վրադիր, ձեր ուշադրությունը շեղելու համար։

Մասնակցեք շոուներին որպես մասովկա ու ձեզ պատմություն կերտող զգացեք»: