Ցելյուլիտից ազատվելու արդյունավետ միջոց

Բաղադրատոմս, որն օգնում է պայքարել ցեյուլիտի դեմ՝ առանց որևէ ջանքերի
Live24.am-ը ներկայացնում է

1

Takprosto կայքը ներկայացնում է բաղադրատոմս, որն օգնում է պայքարել ցեյուլիտի դեմ՝ առանց որևէ ջանքերի: Աղացած սուրճով մաշկի մերսումը շատ տարածված միջոց է: Սկրաբը խնդրահարույց հատվածներում լավացնում է արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ էլ մաշկը ձգվում է: Եթե այս խառնուրդին ավելացնենք նաև մի քանի գաղտնի բաղադրիչներ, արդյունքը կապշեցնի ձեզ:  Լոգանք ընդունելիս առիթը բաց մի թողեք և խնամեք մաշկը:

Պատրաստեք սուրճի սկրաբ հետևյալ երկու բաղադրատոմսերով:

Սուրճի սկրաբ՝ ծովի աղով

Բաղադրիչներ

  • 3ճ/գ աղացած սուրճ
  • 3ճ/գ ծովի աղ
  • Մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ

Բոլոր բաղադրիչները խառնեք՝ մինչև խյուսանման զանգված ստանալը, ապա տարածեք մաշկի վրա: Մերսեք խնդրահարույց հատվածները մի քանի րոպե, լվացեք սկրաբը: Պրոցեդուրայից հետո սնուցող քսուք քսեք:

Ցելյուլիտն այրող սուրճի սկրաբ

Բաղադրիչներ

  • 10ճ/գ աղացած սուրճ
  • 2ճ/գ դարչին
  • 1ճ/գ կծու պղպեղի թուրմ
  • 2ճ/գ ձիթապտղի յուղ

Կծու պղպեղի թուրմը կարող եք ձեռք բերել դեղատներից, սա այն բաղադրիչն է, որի շնորհիվ  մաշկը ձգվում է: Ոչ մի անհարթություն: Բաղադրության մեջ մտնող դարչինը լավացնում է մաշկը, իսկ ձիթապտղի յուղը կախարգելում է մաշկի գրգռումը:

Բոլոր բաղադրիչները խառնեք և քսեք մաքուր մաշկի վրա: Խառնուրդը տրորեք մի քանի րոպե շարունակ, այնուհետև լվացեք սառը ջրով: Մի անհանգստացեք, եթե մաշկը սկսի քոր գալ, սա նշանակում է, որ պղպեղն աշխատում է: Շաբաթական 3 անգամ կրկնեք այս գործողությունը և կզգաք տարբերությունը: