Կնոջ բույրը

Այժմ կպատմեմ, թե ինչպես հասնել երկար պահպանվող ու ցայտուն բուրմունքին

Հասարակական տրանսպորտում քո ուշադրությունը գրավում է մոտ կանգնած մարդու օծանելիքի հաճելի բույրը: Ցանկությունը իմանալ, թե ինչ բույր էր, որ այդպես գրավեց, պարզվում է ավելի մեծ է, քան ձեր ամոթխածությունը: Անծանոթից շողոքորթ ու երկչոտ կերպով հարցնելով օծանելիքի անվանումը` դուք, սատանայական ցանկություն ունենալով ձեր բուրմունքով արբեցնել բոլորին, ուղղվում եք օծանելիքի խանութ…ու այստեղ պարզվում է, որ մի փոքր շտապել եք, քանի որ դրան պատրաստ չեք: Պարզվում է, ճիշտ բուրմունք ընտրելու համար անհրաժեշտ է իմանալ բազում նրբություններ: Տարօրինակ չէ, որ սրվակի թարմ բուրմունքը ձեզ կարող է թվալ տհաճ, քանի որ յուրաքաչյուր օրգանիզմ ինքնատիպ է: Հորմոնալ պատկերը բոլորի մոտ տարբեր է`սեփական դիետան, մաշկի տեսակը…Այնպես որ, ձեզ գրավիչ թվացող բուրմունքը կարող է ձերը չլինել: Ուստի, այդ պատճառով, չարժե ծախսել ուժերն ու ժամանակը այնպիսի բույր գտնելու համար, որը հակառակ սեռը 100 տոկոսով կհավաներ: Բացի այդ, Ադամի որդիների մոտ բուրմունքները զուգորդվում են հիշողություններով: Դուք կարող եք չգուշակել ու վնասել խեղճերին` հիշեցնելով նրանց ցավոտ մի դեպքի մասին:

Հիշողությունները`հեշտությամբ, բայց ահա ալերգիա օծանելիքը հազվադեպ է առաջացնում: Բացառություն են կազմում ասթմայով տառապողները. օծանելիքի օգտագործումից հետո նրանց մոտ կարող է ի հայտ գալ գլխացավ, այտուցում, քոր կամ այլ ալերգիկ երեւույթներ: Դրանից խուսափելու համար օծանելիքի փոխարեն կարելի է օգտագործել միաբաղադրիչ եթերային յուղեր:

Այժմ կպատմեմ, թե ինչպես հասնել երկար պահպանվող ու ցայտուն բուրմունքին: Կարծիք կա, որ բուրմունքն ավելի արտահայտիչ է, երբ օծանելիքի կաթիլները քսվում են մարմնի այն մասին, որտեղ արյունատար անոթները ավելի ցայտուն են ընդգծված: Դրանք են ` բերանի շրջանը, անրակները: Կան տարբերակներ, որ օծանելիքի բուրմունքը բավականին երկար է պահպանվում, երբ այն քսում են ուսերին ու վզի ետեւի մասին: Բացի այդ, ավելի լավ է օծանելիքը օգտագործել անմիջապես մաշկի վրա: Այս դեպքում տեղի է ունենում քիմիական ռեակցիա ու բուրմունքը ստացվում է յուրահատուկ, կենդանի ու թարմ: Օծանելիքի ազդեցությունը երկար պահպանելու համար կարելի է օգտագործել միեւնույն ուղղվածության տարբեր կոսմետիկ նյութեր: Եթե դուք հակված եք փոխել առավոտյան ու երեկոյան բույրերը, ապա ավելի ուշադիր եղեք, քանի որ նախորդ բուրմունքի մնացորդներից դժվար է ազատվել նույնիսկ լոգանք ընդունելուց հետո: Այդպիսի խնդիրներից խուսափելու համար, ընտրեք երեկոյան այնպիսի օծանելիք, որը ցերեկայինի հետ հեշտությամբ է զուգորդվում. օրինակ` ցիտրուսային բուրմունքը լավ է զուգորդվում սանդալի նուրբ բուրմունքի հետ: Բացի այդ, ի տարբերություն երեկոյան օծանելիքի, առավոտյան կարելի է օգտագործել նուրբ բույրեր:

Պետք է արժանի ուշադրություն դարձնել բուրումնավետության պահպանմանը: Սովորաբար բնական եթերային յուղերը փաթեթից հանելուց հետո, 3-6 ամսվա ընթացքում ցնդում են:Ավելի լավ կլինի գնել այն, որը մշտապես է օգտագործվում: Ծայրագույն դեպքում` պահպանեք ձեր «հմայքի բուրմունքը» սառնարանում: