Ինչպես խնամել ձեռքերը ձմռանը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ձմռանը ցրտից տուժում է ոչ միայն մաշկը, այլեւ եղունգները: Դրանք չորանում են, այդ պատճառով էլ ճեղքվում ու շերտավորվում են: Նման տհաճ դեպքեր չեն սպառնում նրան, ով միշտ հարդարում է մատները, քանի որ այդ դեպքում եղունգն անհրաժեշտ խնամք է ստանում: Բայց տնային խնամքը նախընտրողներն իրենց գաղտնիքն ունեն:

ա

Երեկոյան 20-30 րոպե տրամադրեք ձեռքերի խնամքին: Ձեռքերը լվացեք տաք ջրով եւ շփեք ձեռքի սկրաբով։ Դա լավ է ինչպես մաշկի, այնպես էլ եղունգների համար: Մի քիչ մերսեք կուտիկուլի հատվածը: Սկրաբը տաք ջրով լվանալուց հետո խոնավ ձեռքերին գոլ վիճակում ձիթապտղի յուղ քսեք եւ մերսեք այնքան, մինչեւ յուղն ամբողջովին ներծծվի: Խոնավ մաշկին քսելը կարեւոր է, քանի որ չոր մաշկի դեպքում այն պարզապես չի ներծծվում: Ձեռնոց կրեք եւ ձեռքերին քսուք քսեք շաբաթական գոնե 2-3 անգամ:

ա

Վատ չէր լինի շաբաթը մեկ ձեռքերը հատուկ նյութերով խնամել։ Կոսմետիկ միջոցները շատ ֆինանս չի պահանջում: Ըստ news.am-ի, սպիտակեցնող քսուք պատրաստելու համար պետք է կիտրոնի հյութ ու յուղոտ քսուք: Սկրաբով մաքրելուց հետո ձեռքերին մերսողական շարժումներով կիտրոնի հյութ քսեք, այնուհետեւ շփեք ձեռքի յուղոտ քսուքով: Բանն այն է, որ բոլոր դրական հատկություններից բացի կիտրոնի հյութը նաեւ չորացնում է մաշկը, այնպես որ յուղոտ քսուքը տեղին կլինի: Այս ամենից հետո ձեռքերը նրբանում, դառնում են մետաքսե, իսկ մաշկի գույնը պարզապես հիասքանչ։ Սկրաբի համար էլ մեծ ծախսեր պետք չեն։ Ձեռքերի համար լավ սկրաբ է ստացվում, եթե մարմնի գելին կամ սովորական հեղուկ օճառին մի քիչ շաքարավազ ու ձիթապտղի յուղ ավելացնել»:

ա