Տարօրինակ է՝ օրենսդիրները պատրաստ են փակել դատարանի մուտքերը, բայց արտահերթ նիստին պատրաստ չեն

Ճանապարհային քարտեզի մասով. վարչապետը հայտարարություն արեց, թե ինչպես է տեսնում լուծումը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցությունը նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես եկավ՝ կապված դատական համակարգի խնդիրների հետ: «Իմ քայլը» չողջունեց այդ նախաձեռնությունը: Ինչո՞ւ նիստ, և ինչո՞ւ հիմա: Արդյոք Նիկոլ Փաշինյանը չանդրադարձա՞վ այն խնդիրներին, այն ճանապարհային քարտեզին, որով պետք է գնալ դատական իշխանությունում փոփոխություններ անելու: «Առաջին լրատվական»-ի այս հարցերին ի պատասխան՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց. «Ազգային ժողովում նիստ հրավիրելու համար արդեն հավաքվել են ստորագրություններ՝ 18 պատգամավորի՝ «Լուսավոր Հայաստան» և 18  պատգամավորի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Մենք նախատեսել էինք և առաջարկել էինք, որ այդ նիստը լինի վաղը, որովհետև կարծում ենք՝ որքան հրատապ, այնքան լավ: Տեղեկատվությունը թարմ է, և անելիքն էլ կլինի ավելի ակտուալ: Սպասում ենք, թե երբ կլինի հայտարարություն արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ»:

«Ճանապարհային քարտեզի մասով. վարչապետը հայտարարություն արեց, թե ինչպես է տեսնում լուծումը, բայց դա պետք է քննարկվի հենց օրենսդիրում: Այդ պատճառով է նաև, որ մենք որոշեցինք, որ պետք է նիստ գումարվի:

Թե ինչու «Իմ քայլ»-ի պատգամավորները չմիացան՝ չեմ կարող ասել, բայց ինձ համար սա տարօրինակ է, որովհետև օրենսդիրները պատրաստ են փակել դատարանների մուտքերն ու ելքերը, բայց պատրաստ չեն՝ որպես օրենսդիր, հավաքվել և քննարկել»,- հավելեց պատգամավորը: