«Ատլետիկոյում» կարծում են, որ Գրիզմանն ամռանը կհեռանա «Բարսելոնա»

Գրիզմանը մոտ էր «Բարսելոնա» տեղափոխությանը դեռ նախորդ ամռանը, բայց մնաց Մադրիդում

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը դեռևս ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»:

Մադրիդում վստահ են, որ ֆրանսիացին կարող է տեղափոխվել կատալոնական ակումբ ամռանը, այդ լուրը հաստատում է նաև Գրիզմանի շրջապատը: Ինչպես հաղորդում է Cadena SER-ը, այս շաբաթվա ընթացքում Անտուանը կհանդիպի «Ատլետիկոյի» ղեկավարության հետ՝ քննարկելու ֆուտբոլիստի ապագա պլանները:

Գրիզմանը մոտ էր «Բարսելոնա» տեղափոխությանը դեռ նախորդ ամռանը, բայց մնաց Մադրիդում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը