Էլեկտրասյունն ընկել է «Սանիթեք»-ի մեքենայի վրա

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 13 հասցեում «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «Volvo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Բ., ծնված 1988 թ.) հետընթաց կատարելիս բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով սյունն ամբողջությամբ պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Տուժածներ չկան:

Փրկարարները «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ էլեկտրական սյունը հեռացրել են ավտոմեքենայի վրայից: