Շրի Լանկայի իշխանությունները չեղարկել են սոցցանցերի օգտագործման արգելքը

Սահմանափակումները հանվել են այն բանից հետո, երբ Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սիրիսենան դիմել է հեռահաղորդակցությունների վերահսկման հանձնաժողովին համապատասխան խնդրանքով

Շրի Լանկայի իշխանությունները կարգադրել են հանել սոցցանցերի ժամանակավոր արգելքը, որը մտցվել էր կղզում ապրիլի 21-ի ահաբեկչություններից հետո, տեղեկացնում է News 1st պորտալը՝ հղում կատարելով Պետական տեղեկատվական վարչությանը։

Սահմանափակումները հանվել են այն բանից հետո, երբ Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սիրիսենան դիմել է հեռահաղորդակցությունների վերահսկման հանձնաժողովին համապատասխան խնդրանքով։

Երկրի իշխանությունները կարգադրել էին արգելափակել բոլոր հիմնական սոցցանցերը ապրիլի 21-ին՝ գրոհներին մասնակից ահաբեկիչների շրջանում տեղեկատվության տարածումը կանխելու նպատակով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենամեծ ահաբեկչությունների շարքը։ Վերջին տեղեկություններով՝ պայթյունների հետեւանքով զոհվել է մոտ 250 մարդ։