Լրատվամիջոցները պատմել են Նոտր Դամի անվտանգության համար տարվող աշխատանքների մասին

Դեռեւս գտնվում ենք անվտանգության եւ գույքի պահպանման ապահովման փուլում, 80 մարդ աշխատում է այդ խնդրի ուղղությամբ. Լետոֆե

Մոտ 4 ամիս կպահանջվի Փարիզի Աստվածամոր տաճարի անվտանգությունն ապահովելու համար մինչեւ նախնական գնահատականը, որը հարկավոր է անցկացնել նախքան վերակառուցման աշխատանքների մեկնարկը, հաղորդում է BFMTV-ն:

Պատմական հուշարձանների վերակառուցման ձեռնարկությունների խմբի նախագահներից մեկի՝ Ֆրեդերիկ Լոտեֆեի խոսքով՝ անվտանգության եւ տաճարի պահպանության ապահովումը մոտ 4 ամիս կպահանջի:

Կազմակերպությունը միավորում է մոտ 200 ձեռնարկություններ, այդ թվում` սրածայր աշխատակի  վերակառուցմամբ զբաղվող ընկերությունների, որտեղից սկսվել էր հրդեհը:

«Դեռեւս գտնվում ենք անվտանգության եւ գույքի պահպանման ապահովման փուլում», - ասել է Լետոֆեն` հավելելով, որ 80 մարդ աշխատում է այդ խնդրի ուղղությամբ:

Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ ամենախոշոր հրդեհը տեղի էր ունեցել ապրիլի 15-ի երեկոյան: Փլուզվել է տաճարի սրածայր աշտարակը: Հրշեջների հաղորդմամբ, Նոտր Դամի կառուցվածքը եւ տաճարում պահվող արվեստի գլուխգործոցները, ինչպես նաեւ սուրբ մասունքները, պահպանվել են: Արտակարգ դեպքը կապված էր վերականգնման աշխատանքների հետ:

Դեպքի հետաքննությունն ընթանում է հրդեհի բռնկման դեպքում չկանխամտածված վնաս հասցնելու առնչությամբ: Դատախազի խոսքերով՝ առաջնահերթություն է հրդեհի պատահական բնույթի մասին վարկածը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է հինգ տարվա ընթացքում Նոտր Դամը վերականգնելու մտադրության մասին: Տաճարը վերականգնելու եւ դրա համար միջոցներ հավաքագրելու հարցում իրենց օգնությունն են առաջարկել միջազգային կազմակերպություններն ու խոշոր ընկերությունները: