Ամեն կողմից օգնություն

Իմ օգնությունը և նյութական պարգևները ձեզ են հասնում տարբեր ճանապարհներով


Մարտի 19

Ձեր կողմից ձեռնարկած անմիտ ու թեթև գործերն իրենցից առանձնապես արժեք չեն ներկայացնում: Չնչին, բայց, ըստ երևույթին, մեծ համարվող բոլոր գործերն էլ կարևոր են, եթե միայն կատարվում են Իմ թելադրանքով: Ձեր գործերն արեք Իմ միջոցով և Իմ առաջնորդությամբ:

Ես Եմ ձեր Տերը, ուրեմն հնազանդվեք Ինձ այնպես, ինչպես կպահանջեիք, որ ձեր պատրաստակամ հանձնակատարը կատարեր ձեր պահանջները:

Ես Եմ ձեր կարիքները հոգում: Իմ կողմից տրվող միջոցները ձեռք բերելու համար Ես կարիք չունեմ ուրիշ տեղերից այն հայթայթելու: Իմ օգնությունը և նյութական պարգևները ձեզ են հասնում տարբեր ճանապարհներով: