Որքան արժեն Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման տոմսերը

Մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին կարելի է ձեռք բերել 1000 դրամով

Մարտի 26-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը:

Ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով:

Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների՝ սահմնավել են տոմսերի հետևյալ գները՝

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000-5000 դրամ
Արևմտյան տրիբունա 7000-9000 դրամ