Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հուլիսի 15-ին կմիանա փարիզյան թիմին եւ կսկսի պատրաստվել նոր մրցաշրջանին։
«Վերադառնում եմ Ֆրանսիա, որպեսզի լինեմ թիմակիցներիս հետ եւ մարզվեմ թիմի հետ։ 100 տոկոսով կենտրոնացած եմ հաջորդ մրցաշրջանի վրա»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն։
Նեյմարը դեռ մեկ շաբաթ առաջ պետք է միանար ՊՍԺ-ի մարզումային հավաքին, սակայն չէր ժամանել Փարիզ։ Այդ կապակցությամբ, ՊՍԺ-ն տարածել էր պաշտոնական հայտարարություն՝ նշելով, որ ֆուտբոլիստը չի կատարել պարտականությունները։
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017-ին «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյով։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ Անցած մրցաշրջանի ավարտից հետո նա հայտարարեց, որ ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ։
0Comments