Պուտինի վարկանիշը պատմական նվազագույնին է հասել

ՌԴ քաղաքացիները դժգոհ են եղել վերջերս փոփոխության ենթարկված կենսաթոշակային օրենքից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է պատմական նվազագույնին, գրում է «Վեդոմոստի»-ն:

Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի տվյալները փաստում են, որ 4 րդ անգամ ընտրված ՌԴ նախագահի վարկանիշը հասել է 32 %-ի: Փետրվարի 20-ին Դաշնային ժողովում Պուտինի՝ Ղրիմի բռնակցման կապակցությամբ ուղերձը վերջին տարիներին ամենաքիչ ժողովրդականությունն է վայելել:

Նշվում է, որ ՌԴ քաղաքացիները նաև դժգոհ են եղել վերջերս փոփոխության ենթարկված կենսաթոշակային օրենքից: Փորձագիտական վերլուծությունում նշվում է, որ իր վարկանիշը բարձրացնելու համար լավ կլիներ, որ ՌԴ նախագահը շրջեր երկրի տարբեր հատվածներում և ծանոթանար առկա խնդիրներին: