Հովիկ Աղազարյանի հետ վիճաբանած առեւտրականն ազատ է արձակվել

Մանրամասներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ առեւտրականի միջեւ քաշքշուկի գործով, նախօրեին ձերբակալված անձն ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Այդ վարույթով դեռեւս քրեական հետապնդում որեւէ անձի նկատմամբ հարուցված չէ, նախաքննությունը շարունակվում է»,– նշեց Գոռ Աբրահամյանը։

Նշենք՝ երեկ՝ մարտի 3–ին, պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Երեւանի Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառողի միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել: Պատգամավորը մեզ հետ զրույցում պատմել էր, որ կնոջ հետ առեւտուր անելիս է եղել, երբ նկատել է, որ փողոցի երթեւեկելի հատվածի մի մասը առեւտրականները փակել եւ բանջարեղեն են վաճառում, հորդորել է բացել ճանապարհը, ինչին ընդդիմացել են առեւտրականները եւ սկսվել է քաշքշոց։ Հովիկ Աղազարյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն: