Քիչ առաջ իրավապահներն ԱԺ-ից տարել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին

Մանրամասներ

Ազգային ժողովից քիչ առաջ իրավապահները տարել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են «Հայաստան» խմբակցությունից։

Նշենք, որ Մհեր Սահակյանին իրավապահները տարել են խմբակցության աշխատասենյակից։ Այնտեղ էր նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գոռգոռոցներ են լսվել։

Ալեն Սիմոնյանը հրահանգել է լրագրողներին հեռացնել տարածքից