Մենք դիտարկում ենք այս գործողությունն իբրև լիարժեք արդյունք և չենք պատրաստվում շարունակել օպերացիան․ Իրանի զինված ուժերի շտաբի պետ

Մանրամասներ
իրան

Մենք դիտարկում ենք այս ռազմական գործողությունն իբրև լիարժեք արդյունք և չենք պատրաստվում շարունակել օպերացիան։

Այսօր այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին։

Գեներալը նշել է, որ եթե սիոնիստական ռեժիմը պատասխանի, ապա Իրանի հաջորդ գործողությունն ավելի մասշտաբային կլինի։

Բաղերիի բնորոշմամբ՝ երեկվա գործողության դրդապատճառն այն էր, որ Իսրայելը հատել էր կարմիր գծերը։