Իսրայելի բանակը չափազանց ուժեղ է․ Մենք հարվածելու ենք մեզ վրա հարձակվող ցանկացած պետության տարածքին․ Իսրայելի պաշտպանության նախարար

Մանրամասներ
իսրայել

Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, մենք պատասխան հարված կհասցնենք։

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ ելույթ ունենալով զինվորականների հետ։

Նա հայտարարեց, որ իր երկիրը ներկայումս ենթարկվում է մի քանի ճակատների հարձակման, բայց եթե որևէ ուժ պատրաստի հարձակման պլան, համապատասխան հակամիջոցներ կձեռնարկվեն.

«Այս դեպքում մենք շատ վճռական կարձագանքենք։ Ավելի ճիշտ՝ հարվածներ են հասցվելու մեզ հակառակորդ ցանկացած պետության տարածքին։ Մենք դրա համար անհրաժեշտ ռազմական ներուժ ունենք։ Իսրայելի բանակը չափազանց ուժեղ է. թշնամին երբեք չգիտի, թե ինչ անակնկալներ ենք պատրաստում իր համար»։