Հայաստանը դեռ հստակ որոշում չունի` կմասնակցի՞ արդյոք մայիսի 8-ին ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԵԱՏՄ մայիսի 8-ի նիստին մասնակցությունը քննարկում ենք»,- ասաց նա:
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի:
0Comments