Իրանն ինքը կորոշի, թե երբ և ինչպես կպատասխանի Սիրիայում Իսրայելի ավիահարվածին. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Մանրամասներ
իրան

 

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյնը հայտարարել է, որ Դամասկոսում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը Իսրայելի հասցրած մահացու հարվածի համար վրեժխնդիր լինելն անխուսափելի է՝ ընդգծելով, որ Թեհրանն ինքը կորոշի, թե ինչպես և երբ իրականացնել պատասխան գործողությունը։ Նա ընդգծել է, որ Իսրայելին պատասխան հարվածը կիրականացվի «ճշգրիտ» և Իսրայելին կստիպի զղջալ իր գործողությունների համար։

Ըստ Tasnim գործակալության՝ գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին շաբաթ օրը ելույթ է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ հրամանատար և ռազմական խորհրդական գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Զահեդիի հուղարկավորության ժամանակ, որը սպանվել է ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով:

Գեներալ-մայոր Բաղերին, Դամասկոսում իրանական առաքելությանը հասցված հարվածը «Իսրայելի կողմից ինքնասպանություն» բնութագրելով, ասել է, որ իրանցի ռազմական խորհրդականների մահը կարագացնի Իսրայելի ոչնչացումը:

Բաղերին զգուշացրել է նաև, որ Դամասկոսի վրա հարձակման առաջնային պատասխանատուն Միացյալ Նահանգներն է, և Վաշինգտոնը պետք է պատասխանատվության ենթարկվի։