Պատրուշևը Հնդկաստանին առաջարկել է կիսվել ահաբեկիչների վերաբերյալ տվյալներով

Մանրամասներ
Նիկոլայ Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Կումար Դովալի հետ զրույցում խոսել է ահաբեկիչների և ծայրահեղականների մասին տվյալների փոխանակման մասին։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Մոսկվայի և Դելիի ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում են անցկացրել Աստանայում։

«Հանդիպման ժամանակ հատուկ շեշտադրվել է ահաբեկչության դեմ պայքարը <...>, ահաբեկչական և ծայրահեղական տարրերի մասին տեղեկության փոխանակումը»,- ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, Անվտանգության խորհրդի ներկայացուցիչը պարզաբանել է, որ բանակցություններում Պատրուշևն ու Դովալը քննարկել են նաև այլ ոլորտներում ռուս-հնդկական համագործակցության ամրապնդման հետ կապված հարցեր։