«Ռուսաստանը կօգնի Ղարաբաղում խաղաղ կյանք հաստատել». Լավրովը ՄԱԿ-ում

Մանրամասներ
լավրով

Ռուս խաղաղապահները կանեն ամեն ինչ՝ օգնելու Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատմանը և այնտեղ վստահության ամրապնդմանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հիմա, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորեցին երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, դրա հաստատման, վստահության ամրապնդման ժամանակը:

Ռուսական խաղաղապահ զորախումբն ամեն կերպ կնպաստի դրան»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ։