Թուրքիան Գազայում «քննությունը կհանձնի» նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում. Էրդողան

Մանրամասներ
էրդողան

Թուրքիայի վերջին գործողությունները Ղարաբաղի, Սիրիայի, Լիբիայի, Միջերկրական և Սև ծովերի ավազանների ուղղությամբ բախվում են առանձին ուժերի հակազդեցությանը: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Թուրքիան Գազայում «քննությունը կհանձնի» նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում։ Նույն հաջողությունը մեզ սպասում է Գազայում։ Մենք կանգ չենք առնի, քանի դեռ պաղեստինցիները չեն հասել անկախ պետություն ստեղծելու իրենց նպատակին»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:

Նա ընդգծել է, որ մտադիր է այսուհետ ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել պաղեստինցիներին։ Էրդողանի խոսքով՝ Անկարան շարունակելու է տարածաշրջանի երկրների հետ կապերի ամրապնդման քաղաքականությունը: