Արարատյան դաշտում կարճատև ցրտահարություններ են սպասվում․ Եղանակը Հայաստանում

Մանրամասներ
եղանակ

Հայաստանի առանձին հատվածներում մարտի 27-ի գիշերը տեղումները կշարունակվեն, լեռներում՝ ձյան տեսքով։ Մնացած օրվա ընթացքում ամենուր կդիտվի առանց տեղումների եղանակ։

Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 16-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-5 աստիճանով, մինչ լուսաբաց՝ ժամը 06.00-07.00-ին Արարատյան դաշտում, տեղ-տեղ սպասվում է 0-ից -1 աստիճան ցրտահարություն: Սակայն, ինչպես նշում են մասնագետները, նման կարճատև և մեղմ սառնամանիքները էական վնաս չեն հասցնի ծաղկող պտղատու ծառերին։

 «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +11+13։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +3+7,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +3+5,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +8+11,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +1+5,

Լոռի՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +8+10,

Տավուշ՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+13,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +3+5,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +8+12,

Արարատ՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +13+15,

Արմավիր՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +13+15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +1+3,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +11+14,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +7+11: