Հորդառատ անձրևն «անանցանելի» էր դարձրել Ավանի փողոցները

Մանրամասներ
live24-ը ներկայացնում է

Այսօր հորդառատ անձրևի պատճառով Ավան վարչական շրջանի փողոցներն «անանցանելի» էին դարձել:

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Կաղինյանը հրապարակում էր կատարել և տեսագրություն  հրապարակել, որտեղ երևում է, որ Ավանի կամրջի հատվածում անձրևաջրից «լիճ» է գոյացել, ինչը գրեթե անհնար է դարձրել մեքենաների երթևեկությունը: Նա իր հրապարակման մեջ նշել է, որ խնդիրը քաղաքային իշխանությունների բացակայության պատճառով է առաջացել:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում այսօր համայնքային ենթակայությամբ գործող տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում: