Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, փոխանցում է Euractiv-ը:
Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է ամրապնդի իր պաշտպանունակությունը և անցնի «ռազմական տնտեսության»:
«Եթե մենք ճիշտ պատասխան չստանանք ԵՄ-ից և բավարար աջակցություն չցուցաբերենք Ուկրաինային՝ Ռուսաստանին կանգնեցնելու համար, մենք հաջորդը կլինենք»,- ասել է Միշելը:
0Comments