Այսօր ՌԴ-ում ընտրությունների վերջին օրն է. քաղաքացիների մասնակցությունը հասել է 60%-ի

Մանրամասներ
ՌԴ ընտրություններ պուտին

Այսօր ՌԴ-ում մեկնարկել է նախագահական ընտրությունների երրորդ հիմնական օրը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Մոսկվայի ժամանակով ժամը 09:28-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցությունն ամբողջ երկրում հասել է 60 տոկոսի: Այս են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները:

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքները կսկսի հրապարակել մարտի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով 21։00-ից։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։ Վերջինս հինգերորդ անգամ է առաջադրվել այս պաշտոնում: