Ռուսաստանում ցանկանում են  մոբիլիզացիայից խուսափելու համար քրեական պատասխանատվություն մտցնել

Մանրամասներ

Ռուսաստանում ցանկանում են քրեական պատասխանատվություն մտցնել մոբիլիզացիայից խուսափելու համար՝ մինչև հինգ տարվա ազատազրկում կամ մինչև կես միլիոն ռուբլի տուգանք։ Նախօրեին Պետդումայի պատգամավորների համապատասխան նախաձեռնությունը հաստատվել է կառավարության կողմից։ 

Դումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը «Парламентская газета»-ին ասել է, որ դա անհրաժեշտ է իրավիճակը հարթելու համար։

«Որովհետև մեզ մոտ կա պատասխանատվություն զորակոչից խուսափելու համար, բայց զորահավաքային ծառայությունից խուսափելու համար դա դեռ հաստատված չէ։ Մենք կարծում ենք, որ դա կլինի մինչև կես միլիոն ռուբլի տուգանք կամ մինչև հինգ տարի ազատազրկում»,- նշել է պատգամավորը: