Ձերբակալվել է Թրամփի նախկին խորհրդականը

Նա մեղադրվումէ՝ կեղծ ցուցմունք տալու, արդարությանը խոչընդոտելու եւ վկաների վրա ճնշում գործադրելու համար

Ֆլորիդայում ձերբակալվել է նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունը: Նա մեղադրվում է յոթ կետերով: Մասնավորապես, կեղծ ցուցմունք տալու, արդարությանը խոչընդոտելու եւ վկաների վրա ճնշում գործադրելու համար, հաղորդում է CNN-ը։

Սթոունը Թրամփի խորհրդականն էր՝ նրա նախագահական քարոզարշավի ընթացքում: Նա անցնում է ԱՄՆ-ում ընտրություններին ենթադրյալ ռուսական միջամտության մասին գործով: