Ոչ թռիչքային գոտին Ուկրաինայի երկնքում միայն կընդլայնի և կերկարաձգի հակամարտությունը․ Բլինքեն

Մանրամասներ
ա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ոչ թռիչքային գոտիների սահմանումը, որը պահանջում են ուկրաինական իշխանությունները, հղի է միայն հակամարտության ընդլայնմամբ ու երկարացմամբ։

«ԱՄՆ զինվորականների հայտնվելը Ուկրաինայում, ուկրաինական տարածքում, գետնին, կամ ամերիկացի օդաչուների ամբողջական կամ սահմանափակ մասշտաբով ուկրաինական օդային տարածքում, գրեթե անկասկած կհանգեցնի ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության։ Հակամարտության ընդլայնումը, դրա երկարաձգումը այն կդարձնի շատ ավելի արյունալի: Դա չի բխի մեր երկրների շահերից, ոչ էլ Ուկրաինայի շահերից»,- ասել է Բլինքենը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ակնհայտորեն չեմ կարող խոսել ՆԱՏՕ-ի անունից, բայց մենք նույն ուղերձը լսեցինք գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգից»,- հավելել է Բլինքենը։