Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան. նրան կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել

Մանրամասներ
քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում ձերբակալվածներից մեկը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է։

Այս տեղեկությունը հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Վերջինիս մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշենք, որ վարույթով ձերբակալվել է 5 անձ։