Իրավապահները խուզարկում են քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը

Մանրամասներ
խուզարկություն քաղաքապետարան

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկությունները սկսել է Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։ Այս տեղեկությունը հաստատել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նշենք, որ վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը Հայկ Մուրադյանն է։

Թե ինչ քրեական վարույթի շրջանակում են իրավապահները խուզարկություններ սկսել՝ առայժմ տեղեկություն չի հաղորդվում։