Սա կարելի էր կատակ համարել, բայց այս կառավարությունից ամեն ինչ սպասելի է

Մանրամասներ
Ստեփան Դանիելյան

90-ական թվականներին Ադրբեջանում մի կարծիք կար, որ իրենք պարտվել են պատերազմում, որովհետև հայերն ունեն Խաչատրյան, Կոմիտաս և նման դեմքեր և պատերազմում հենց դրա համար են իրենք պարտվել:

Հիմա Ադրբեջանը հետևություններ է արել և չեմ զարմանա, որ Մյունխենում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պահանջից զատ, ըստ երևույթին, պահանջել են, որ կոնսերվատորիան էլ վերակազմավորվի, որ ապագայում չկարողանանք վերականգնվել: Հնարավոր է, որ բրիտանացի գիտնականներն են դա իրենց հասկացրել:

Սա կարելի էր կատակ համարել, բայց այս կառավարությունից ամեն ինչ սպասելի է:

Ստեփան Դանիելյան