Ես անհույս եմ. Մեծ Բրիտանիայի և Իտալիայի վարչապետները բիլիարդ են խաղում

Տեսանյութն արվել է Շարմ էլ Շեյխում Եվրոպական միության և Արաբական երկրների լիգայի միջև համաժողովի ժամանակ

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես է բիլիարդ խաղում բրիտանացի գործընկերուհու՝ Թերեզա Մեյի հետ:

Ինչպես նշում է The Guardian-ը, տեսանյութում լսվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստովանում է, որ բիլիարդ խաղալ չգիտի ու ընդհանուր առմամբ «անհույս» է:

«Բայց Դուք պետք է ինձ ցույց տաք՝ ինչպես խաղալ»,-ասում է Մեյը, ինչին ի պատասխան Կոնտեն վերցնում է խաղաձողը:

Հայտնի է, որ տեսանյութն արվել է Շարմ էլ Շեյխում Եվրոպական միության և Արաբական երկրների լիգայի միջև համաժողովի ժամանակ: