Հունգարիան դեմ է, որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը վերընտրվի Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում

Մանրամասներ
եմ

Հունգարիան դեմ է արտահայտվել Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լյայենի վերընտրմանը, քանի որ նրա որոշումներն ու հայտարարությունները միայն վատթարացրել են իրավիճակը Եվրոպայում: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն,  հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Սիյարտոյի խոսքով՝ Եվրահանձնաժողովի ներկայիս նախագահի գործողությունների և խոսքերի շնորհիվ Եվրամիության անվտանգության և տնտեսական ցուցանիշները միայն վատթարացել են։ 

«Հետևաբար, Հունգարիան կողմ է, որ նա մանդատի ժամկետը լրանալուց հետո այլևս հայտարարություններ չանի Եվրամիության անունից և «ոչ մի որոշում չընդունի Եվրոպայում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ո՛չ արտաքին քաղաքականության, ո՛չ տնտեսության ու անվտանգության ոլորտում»:

Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի կունենան այս տարվա հունիսին, որից հետո Եվրահանձնաժողովի կազմը պետք է փոխվի։