Բայրամովը մեկնել է Թուրքիա

Մանրամասներ
բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։

«Այցի շրջանակներում նախատեսվում է Ջեյհուն Բայրամովի մասնակցությունը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ​​ֆորումին, նա ելույթ կունենա «Ինստիտուցիոնալացումը թյուրքական աշխարհում. թյուրքական պետությունների կազմակերպությունը 21-րդ դարում» համաժողովին»,– հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։