Կոնգրեսականների մեծամասնությունը պատրաստ է հավանություն տալ Ուկրաինային տրամադրվող օգնության․ Սպիտակ տուն

Մանրամասներ
ամն

Ամերիկացի կոնգրեսականների վստահ մեծամասնությունը պատրաստ է հաստատել Ուկրաինայի ֆինանսավորման մասին օրինագիծը, եթե Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը դնի այն քվեարկության, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Իրականությունն այն է, որ Պուտինն ամեն օր հաղթում է, որ Ուկրաինան չի ստանում իրեն անհրաժեշտ ռեսուրսները, և Ուկրաինան տուժում է:

Ներկայացուցիչների պալատում կա վստահ երկկուսակցական մեծամասնություն, որը պատրաստ է ընդունել այս օրինագիծը, եթե այն գա քվեարկության, և այդ որոշումը կարող է կայացնել մեկ մարդ»,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։