Զինված ուժերի կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն չունեն․ Ուկրաինայի ԱԳ նախարար

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն չունեն։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Կուլեբան խոստովանել է, որ Ուկրաինան «իրոք կորցրել է տարածքներ», սակայն դրանք «ռազմավարական նշանակություն» չունեն մարտական շփման գծի ընդհանուր կայունության համար։

Բացի այդ, նա նաև ասել է, որ ուկրաինական բանակը հրետանային զինամթերքի զգալի պակաս է զգում։

«Մենք հրետանային արկերի և այլ զինատեսակների հսկայական պակաս ենք զգում»,- ասել է արտգործնախարարը։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն փետրվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ավդեևկայի գրավման մասին։