Եթե ՌԴ-ի դեմ սանկցիաները չպահենք, կազդի սանկցիաները կիրառողների հետ մեր հարաբերության վրա․ Փաշինյան. VIDEO

Մանրամասներ
live24-ը ներկայացնում է

Հայաստանը բազմիցս ընդունել է պատվիրակություններ ԵՄ-ից և ԱՄՆ-ից, որոնք նպատակ են ունեցել տեսնել, թե արդյոք Երևանը չի խախտում արևմտյան պատժամիջոցները, ինչպես է հարաբերվում այդ սանկցիաների հետ։

Այդ մասին France24-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը։ 

«Մենք հարաբերությունների նման ռեժիմ չունենք՝ միանալ պատժամիջոցներին, կամ ոչ, բայց մյուս կողմից՝ մենք հաշվի ենք առնում առկա պատժամիջոցները ոչ թե այն պատճառով, որ մեզ ճնշում են գործադրում կամ մեզանից պահանջում են, այլ այն պատճառով, որ եթե մենք չպահպանենք այդ պատժամիջոցները, ապա դա կազդի մեր հարաբերությունների վրա այն երկրների հետ, որոնք կիրառում են այդ պատժամիջոցները։

Իսկ այդ երկրների հետ հարաբերությունները կարևոր են», - նշել է նա՝ հայտնելով, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն սանկցիաների համատեքստում ՀՀ-ի նկատամամբ ոչ մի վերապահում չունեն։