Ինձ չի առաջարկվել: ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում հերքել է Էկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին լուրերը․
«Ինձ չի առաջարկվել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, նման քննարկում չի եղել, ես կարծում եմ, որ ԱԺ-ում դեռ անելիք ունեմ։
Էկոնոմիկայի նախարար լինելու ցանկություն և հավակնություն չունեմ, բայց եթե երկրի վարչապետը կամ կուսակցությունը նման որոշում կայացնեն, որ ես պետք է լինեմ՝ ես այդ պատասխանատվությունը կվերցնեմ»,- ասել է Պապոյանը։
0Comments