Հուսով ենք՝ Հայաստանը կկատարի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պարտավորությունները. Հաջիև

Մանրամասներ
Հաջիև

Ադրբեջանը հույս ունի, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կբացվի. այս մասին գերմանական ZDF հրատարակությանն ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», մենք հույս ունենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները։ 2020 թվականի եռակողմ համաձայնագրով Հայաստանը համաձայնել է ադրբեջանցիներին Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ մուտք ապահովել։ Բայց մինչ օրս Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները», - ասել է Հաջիևը:

Լրագրողը նաև հետաքրքրվել է՝ արդյոք Ադրբեջանը քննարկում է Հայաստանին ռազմական հարված հասցնելու տարբերակը:

«Ոչ: Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը գործել է միայն «Ադրբեջանի Հանրապետության տարածքում»: Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն. 51-րդ հոդվածը նախատեսում է ինքնապաշտպանության և դրանով իսկ Ադրբեջանի տարածքի վերականգնման իրավունքը։ Չպետք է լինեն երկակի ստանդարտներ և ընտրովի վերաբերմունք տարածքային ամբողջականության նկատմամբ», - ասել է Հաջիևը: