Վրաստանի հատուկ ծառայությունները կանխել են Օդեսայից Վորոնեժ պայթուցիկ բեռների փոխադրման փորձը, հանցագործության մեջ կասկածվում են Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացի, ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ, գրում է Sputnik-ը։
Ըստ Պետանվտանգության ծառայության՝ 2024 թվականի հունվարի 19-ին Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով Ուկրաինայի քաղաքացու միկրոավտոբուսով վեց պայթուցիկ սարք է մտցվել Վրաստան՝ էլեկտրական մեքենաների երկու մարտկոցով, և պլանավորել դրանք Դարիալով հասցնել Վորոնեժ։
«Նման սարքը մարդաշատ վայր բերելը կարող է զգալի վնաս հասցնել ենթակառուցվածքին և մեծ զոհերի պատճառ դառնալ: Այս նյութի լիցքը ավելի հզոր է, քան տրոտիլ պայթուցիկի լիցքը»,- ասվում է Պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ։
Հաճախորդի խնդրանքով՝ պլանը փոքր-ինչ փոխվել է: Որոշվել է մարտկոցներից մեկը, որն օգտագործվում է՝ որպես պայթուցիկ նյութերի կոնտեյներ, արտահանել Ռուսաստան, իսկ երկրորդը թողնել Թբիլիսիում։
Քրեական գործը վարվում է «Պայթուցիկ սարքերի և պայթուցիկ նյութերի ապօրինի պահպանում և ձեռքբերում» հոդվածով։ Պետական անվտանգության ծառայությունը, սակայն, չի բացառում, որ գործի դասակարգումը փոխվի ահաբեկչության նախապատրաստման։
0Comments