Ոչ թե նոր վտանգի գաղափար կար, այլ ռեժիմի դյուրացում. ՔՊ–ականը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին

Մանրամասներ
Վլադիմիր Վարդանյան

Ցանկացած պարագայում ամենավտանգավոր բանը տեղեկատվությունը կիսատ-պռատ ներկայացնելն է. ԱՄՆ-ն տարբեր երկրներում համապատասխան security alert-ներ են տալիս եւ եթե ուշադրություն դարձնեք նախորդիվ տված alert-ներին, սա ռեժիմի մեղմացում էր որոշակի տարածքների համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել սահմանամերձ որոշակի տարածքներ, արդյոք կա նոր էսկալացիայի վտանգ:

«Ոչ թե ինչ-որ նոր վտանգի գաղափար կար, այլ ընդհակառակը՝ ռեժիմի դյուրացում կար որոշակի հատվածների վերաբերյալ: Այսպիսի հայտարարություններ պարբերաբար արվում է ԱՄՆ դեսպանության կողմից, պարզապես պետք է համադրել նոխորդիվ արվածի հետ: Շատ քաղաքացիներ դիմում են ինձ այս հարցով, երեւի թե այստեղ կոմունիկացիան շատ ավելի կարեւոր է, որ մենք հստակ հասկանանք, որ սա սովորական պրակտիկա է: Մենք չենք հետեւում, բայց եվրոպական երկրների հետ կապված էլ շատ դեպքերում նման հայտարարություններ լինում են: Օրինակ, ասվում ՝ խուսափեք լինեն այս քաղաքում, որովհետեւ այնտեղ նախատեսվում են հանրահավաքներ կամ գործադուլներ: Սա տարածված պրակտիկա է: Բայց քանի որ մեզ մոտ շատ զգայում է ցանկացած անվտանգային հարց, այս հարցն էլ զգայուն է ընկալվում»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը: