«Պարսից ծոցի երեք կղզիները Իրանի անբաժանելի մասն են». Ռաիսի

Մանրամասներ
ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին երկրի Հարավային Հորմոզգան նահանգ կատարած այցի ընթացքում հանդես է եկել ելույթով: Նա ընդգծել է, որ պատմական փաստաթղթերը միշտ հաստատել են Իրանի ինքնիշխանությունը Աբու Մուսայի երեք կղզու և Պարսից ծոցում մեծ ու փոքր Տոմբերի նկատմամբ:

Խոսելով տարածաշրջանում Իրանի կառուցողական դերի մասին՝ Ռաիսին ընդգծել է, որ տարածաշրջանում Իրանի դիրքորոշումը մշտապես եղել է կայուն անվտանգության ապահովումը:

Շնորհակալություն հայտնելով Իրանի անվտանգության ուժերին՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար, նա հավելել է, որ Իրանի ներկայությունը Պարսից և Օմանի ծոցերում ապահովում է անվտանգություն, մինչդեռ օտարերկրացիների ներկայությունը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը: