Բալթիայի երկրները ջոկատներ են պատրաստում Բելառուսում սադրանքներ կատարելու համար. Լուկաշենկո

Մանրամասներ
լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հանրապետության դեմ սադրանքների համար արեւմտյան երկրները հատուկ ջոկատներ են պատրաստում, գրել է ԲելՏԱ-ն։

Քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է 2024թ. պետական սահմանի պահպանության մասին որոշումների հաստատման ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ որոշումներն անհրաժեշտ են «հատուկ իրավիճակի» պատճառով։

«Հարավում պատերազմ է (ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը), արեւմուտքում՝ Լեհաստան, Լիտվա, բալթյան պետություններ, ինչն ավելի վատ է։ Ընդգծում եմ՝ շատ ավելի վատ է։ Այնտեղ պատրաստվում են համապատասխան ջոկատներ, զորահրամանատարները որոշված են»,- ասել է Բելառուսիի նախագահը։

Անցած շաբաթ Լուկաշենկոն նշել էր, որ Բելառուսն արդեն լիովին ինքնուրույն արտադրում է ոչ միայն «Պոլոնեզ» հրթիռային համալիրներ, այլեւ դրանց զինամթերքները։