Հունվարի 27-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել․ իրազեկում

Մանրամասներ
օրացույց

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հունվարի 28-ին (կիրակի) նշվում է Բանակի օրը:

Այն ոչ աշխատանքային օր է:

Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

ՀՀ այն քաղաքացիները, ովքեր աշխատում են շաբաթ օրերին, կարող են այն մեկ ժամ շուտ ավարտել, քանի որ հունվարի 27-ը շաբաթ օր է։

Գրում է Իրավաբան.net-ը: