Զինվորականներ կան՝ խաղադրույք են անում, պարտքը կուտակած գնում են դիրքեր, օրենքով արգելելու ենք․ Փաշինյան. VIDEO

Մանրամասներ
նիկոլ

«Նախարարի հետ խոսել եմ և ասել եմ ՝ գնացեք օրենսդրական կարգավորում արեք և արգելեք զինծառայողներին խաղադրույքներ կատարել»,– այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ մարդը ընկնում է այդ թակարդը, տասնյակ միլիոնների պարտք է կուտակում, հետք պարտքատերերի ճնշումներից թողնում գնում է դիրք և որոշում է ինչ-որ գործողություն անել, իհարկե մեր պատասխանտվությունն է, բայց մենք պետք է ինստիտուցիոնալ լուծումներ տանք։

Կամ երբ զանգում են ասում են , սեղանը գցած է , մեր երեխուն ոնց ուզում եք բերեք հասցրեք, և ամենատարբեր լծակներ են օգտագործում դրա համար, այո մեր պատասխանտվությունն է , բայց պետք է առերեսվենք էս բաների հետ, պետք է խոսենք էս բաների մասին»,– ասաց նա ։