Չինական BYD-ն առաջին անգամ գերազանցել է Tesla-ին՝ վաճառված էլեկտրական մեքենաների քանակով

Մանրամասներ
բիդ

Չինական BYD-ն առաջին անգամ գերազանցել է Tesla-ին՝ վաճառված էլեկտրական մեքենաների քանակով։

2023 թվականի չորրորդ եռամսյակում էլեկտրական մեքենաներ արտադրող չինական BYD ընկերությունը վաճառել է 526,4 հազար ավտոմեքենա, նույն ժամանակահատվածում ամերիկյան Tesla ընկերության նույն ցուցանիշը կազմել է 484,5 հազար։

Ընդամենը մեկ տարվա ընթացքում Tesla-ն վաճառել է 1,8 միլիոն էլեկտրական մեքենա, իսկ BYD-ը վաճառել է 1,6 միլիոն: Մի շարք փորձագետների կանխատեսումների համաձայն՝ չինական ընկերությունը վստահորեն կզբաղեցնի առաջատարի դերն այս տարվա ընթացքում։