Հայաստանը 32 կետով բարձրացել է կիբերանվտանգության գլոբալ վարկանիշում

Վարկանշային աղյուսակի առաջատարներն են Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան

Կիբերանվտանգության համաշխարհային վարկանիշում 2018 թվականի տվյալներով Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը՝ հավաքելով 0.495 բալ (առաջատարն ունի 0.931 բալ)։ Նախորդ՝ 2017 թվականի զեկույցի համեմատ Հայաստանն իր ցուցանիշը բարելավել է 32 հորիզանականով։

Համակարգչային ու ցանցային անվտանգության մի քանի չափորոշիչներով կառուցված այս վարկանշային աղյուսակի առաջատարներն են Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնցից հետո չորրորդ ու հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են հետխորհրդային Լիտվան ու Էստոնիան։ Առաջատար տասնյակում են նաև Սինգապուրը, Իսպանիան, Մալայզիան, Կանադան ու Նորվեգիան։

Հայաստանը, անմիջական ու տարածաշրջանային հարևանները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները․

  • Վրաստան – 18,
  • Թուրքիա – 20,
  • Ռուսաստան – 26,
  • Ադրբեջան – 55,
  • Իրան – 60,
  • Բելառուս – 69,
  • Հայաստան – 79։