«Սուրբծննդյան հաղթանակ». Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել «Լեչե»-ի հետ հանդիպումից. ՖՈՏՈ

Մանրամասներ
ֆուտբոլ

«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել «Լեչե»-ի հետ հանդիպումից՝ գրելով․ «Սուրբծննդյան հաղթանակ»։

Երեկ տեղի է ունեցել Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Ինտեր»-ն ու «Լեչե»-ն։ Թիմերը խաղացել են Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում: «Ինտեր»-ը հաղթել է 2-0 հաշվով:

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 89-րդ րոպեին։

աա